FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  183

Խողովակաշարով ապրանքների տեղափոխման և հայտարարագրման առանձնահատկությունները.
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ գլխին համապատասխան.
2. Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ մաքսային հսկողության ներքո գտնվող խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների բեռնման, բեռնաթափման և վերաբեռնման գործառնությունները կատարվում են մաքսային մարմինների թույլտվությամբ: Սույն մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Կոմիտեն.
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 290-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության առանձնահատկությունները.
4. Հայտարարատուն յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում իրականացված մատակարարումների համար «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով խողովակաշարով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունները տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին օրվանից ոչ ուշ ներկայացնում է մաքսային մարմիններ՝ Կոմիտեի սահմանած ձևով: