Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Երիտասարդական քաղաքականության սկզբունքները. 1. Երիտասարդական քաղաքականության սկզբունքներն են՝ 1) երիտասարդության՝ որպես երկրի զարգացման շարժիչ ուժի դիտարկում՝ ապահովելով տարբեր ոլորտային ծրագրերում երիտասարդության շեշտադրումը. 2) մասնակցություն՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների, երիտասարդական նախաձեռնող խմբերի ներգրավվածության կարևորումը. 3) փաստահենք երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականության և ծրագրերի մշակումը հուսալի և այժմեական ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, գնահատումների և այլ փաստերի հիման վրա. 4) համաժամանակացված երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականության մշակումը Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարային ռազմավարությունների հիման վրա՝ ուղղված դրանց իրականացմանը կամ իրականացման նախադրյալների ստեղծմանը: Ուղղորդվել հստակ սահմանված ռազմավարական նպատակներով և յուրաքանչյուր գործողություն կառուցել ձեռք բերված նվաճումների և արդյունքների հիման վրա. 5) չափելիություն՝ պետական երիտասարդական քաղաքականության իրականացման արդյունքների և այդ արդյունքների չափման մեխանիզմների սահմանումը. 6) ներառականություն՝ յուրաքանչյուր երիտասարդի համար, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովում, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին առավելագույն մասնակցության ապահովմանն ուղղված քայլերի իրականացում: |