FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45.1

Ակադեմիայի նպատակը և իրավական կարգավիճակը.
1. Փաստաբանական ակադեմիան հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է.
2. Փաստաբանական ակադեմիայի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, լուծարման, գույքի օգտագործման, ինչպես նաև այլ հարցեր կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները.
3. Փաստաբանական ակադեմիայի հիմնադիրն է փաստաբանների պալատը՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի.
4. Փաստաբանների պալատի խորհուրդը հաստատում է փաստաբանական ակադեմիայի կանոնադրությունը, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ է կատարում կանոնադրությունում.
5. Սույն օրենքով նախատեսված ուսուցման ծրագրեր իրականացնելիս «Կրթության մասին» օրենքի դրույթները փաստաբանական ակադեմիայի վրա չեն տարածվում: Սույն գլխում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին» օրենքում նույն հասկացությունների կիրառության իմաստով և նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: