Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 80 Այլընտրանքային համարված օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ. 1. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այլընտրանքային համարված նախագծերը քննարկվում և քվեարկվում են Կանոնակարգի 79-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ. 1) հիմնական զեկուցման իրավունք ունեն այլընտրանքային համարված օրենքի նախագծերի հեղինակները: Առաջինը հանդես է գալիս այն նախագծի հեղինակը, որն առաջինն է քննարկվել գլխադասային հանձնաժողովում. 2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ. 3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ քննարկման հաջորդականության. 2. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը. 3. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը: |