FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը.
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
    5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի և 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ և 7.1-ին կետերում նշված գործունեության տեսակների և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով 5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի արտադրության և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացման իրավունք ձեռք բերելու համար Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար՝ լրացուցիչ տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 100 դրամ 5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության համար՝ առանց իրացման իրավունքի տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 5.3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 7.1) խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 10) առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝
    ա. Երևան քաղաքում տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով բ. մարզկենտրոններում տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով գ. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով 11) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով 11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի և բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի համար՝ լրացուցիչ տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 100 դրամ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

12) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 13) գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով:
    13) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրակցված ալմաստների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 14) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 16) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով 17) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 18) փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 20) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով 21) Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և վաճառք ա․ ֆիզիկական անձանցից Տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով բ․ իրավաբանական անձանցից Տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 22) ա.
    բ. գ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

2. Բացառությամբ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ, 7.1-ին և 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով.
2.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին, 1.1-ին և 1.4-րդ կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ կամ 11-րդ ենթակետով սահմանված բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`
    ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-ին կամ 1.4-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-ին կամ 1.4-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

բ.
1.1-ին կամ 8.1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:
    գ.
1.4-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին և 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 1.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.4-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը.
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացնելու դեպքում ծանուցումներ ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով: Ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  20.1

5. Եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու որևէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը (իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից: