Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Ստուգվող և դիտարկվող սուբյեկտների իրավունքները. 1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող և դիտարկվող սուբյեկտներն իրավունք ունեն` ա) արգելելու ստուգումը կամ դիտարկումը կամ ստուգում կամ դիտարկում իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը, եթե բնապահպանական պետական տեսուչը խախտել է օրենքով սահմանված ստուգումների կամ դիտարկումների իրականացման կարգը. բ) ծանոթանալու ստուգման կամ դիտարկման ակտերին, ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ. գ) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումը կամ դիտարկումն իրականացնող բնապահպանական պետական տեսուչի գործողությունները. դ) օրենքով սահմանված կարգով պահանջելու ստուգումը կամ դիտարկումն իրականացնող բնապահպանական տեսուչի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում. ե) չկատարելու ստուգման կամ դիտարկման առաջադրանքներից չբխող պահանջները. զ) սեփական շահերի պաշտպանության նպատակով ստուգմանը կամ դիտարկմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների և փաստաբանների. 2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |