Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 Իրավունքների փոխանցումը և լիցենզիայի տրամադրումը. 1. Արտոնագրատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի և (կամ) տրամադրել գյուտի օգտագործման թույլտվություն` լիցենզիա (այդ թվում՝ ֆրանչայզինգ). 2. Արտոնագրատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանվող գյուտը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ. 3. Բացառիկ լիցենզիայի դեպքում գյուտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում (ծավալով ու տարածքում), ընդ որում, լիցենզատուն պահպանում է գյուտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին. 4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, գյուտի օգտագործման իրավունքը լիցենզառուին տրամադրելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ երրորդ անձանց լիցենզիա տրամադրելու իրավունքը. 5. Արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` գյուտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Այս դեպքում արտոնագիրը գործողության մեջ պահելու համար օրենքով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 50 տոկոսով՝ սկսած բաց լիցենզիա տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակման տարվա հաջորդ տարվանից: Հայտարարություն հրապարակելուց հետո` երկու տարվա ընթացքում, լիցենզային պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն չստանալու դեպքում նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` իր դիմումը հետ կանչելու խնդրանքով: Այս դեպքում հայտարարությունը հրապարակվելուց մինչև դրա հետկանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրը գործողության մեջ պահելու տարեկան պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետների համար դրանք վճարվում են լրիվ դրույքաչափերով: Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 6. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում: Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցվում են Կառավարության սահմանած կարգով. 7. Համապատասխան գրանցամատյանում գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցելու համար փոխանցումն իրականացնող կամ լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում` 1) դիմում՝ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան գրանցելու մասին. 2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը՝ իրավունքները փոխանցողի և ստացողի կողմից ստորագրված կամ լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից. 3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում՝ նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի. 4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում). 8. Պետական լիազոր մարմնում չգրանցված արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) անվավեր է. 9. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները. 1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն). 2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն). 3) արտոնագրի համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան. 4) լիցենզիայի տեսակը. 5) գյուտերը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան. 6) լիցենզիայի գործողության ժամկետը. 7) լիցենզիայի գործողության տարածքը. 10. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 7-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. 1) դիմում՝ լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին. 2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից. 12. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը. 13. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել՝ առանց դիմողին լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու. 14. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիության վերաբերյալ հիմնավոր կասկածներ առաջանալու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ. 15. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis). 16. Լիցենզիայի, այդ թվում՝ ֆրանչայզինգի և արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցման գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները դրանց ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ կամ դատական կարգով. 17. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաև հայտատուի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis). 18. Գյուտերի հայտերի կամ արտոնագրերի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց նկատմամբ չեն գործում, եթե դրանք գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Արտադրանքի վրա չի կարող նշում կատարվել գյուտի հայտի կամ արտոնագրի մասին, եթե դրա նկատմամբ իրավունքները գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Սույն մասի դրույթների խախտումը, որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |