FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  49

Հերթական արձակուրդը.
1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`
    1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 30 օրացուցային օր.
    2) 15-25 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 35 օրացուցային օր.
    3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 40 օրացուցային օր.
1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս.
2. Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով: Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում.
3. Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած պայմանագրային զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց անմիջապես հետո տրվում է հերթական արձակուրդ.
4. Պայմանագրային զինծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ.
5. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա համար զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հաստատած ժամանակացույցի համաձայն` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով.
6. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`
    1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած պայմանագրային զինծառայողներին.
    2) մինչև 16 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին.
    3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  49

7. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով պայմանագրային զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լրացուցիչ արձակուրդից, ապա դրանք տրվում են հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում.
8. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժումն իրականացրած բժշկական հաստատության համապատասխան տեղեկանքը.
9. Հերթական արձակուրդից պայմանագրային զինծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նշված դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օրացուցային օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին.
10. Պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է դրա ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման եղանակով: