FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  90

Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով.
1. Հանցագործության համար դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում.
2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել 1 տարվա ընթացքում.
3. Մեղադրական դատավճռով նշանակված պատժի կատարումը հետաձգելու դեպքում մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելուց հետո.
4. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նշված ժամկետներն անցնելն անձը նոր հանցանք է կատարում: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքը կատարելու հաջորդ օրվանից.
5. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է հիմնական պատիժը կրելուց: Այս դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրան ձերբակալելու, մեղայականով ներկայանալու կամ խուսափելը դադարեցնելու պահից: Կասեցման դեպքում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգվում է դրա մեկ երկրորդի չափով.
6. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում.
7. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված: