Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 12 Տեղեկությունների գաղտնագրումը. 1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց կողմից ստացված (մշակված) տեղեկությունների գաղտնագրման համար հիմք է հանդիսանում այդ տեղեկությունների համապատասխանությունը տվյալ մարմիններում գործող՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերին: 2․ Գաղտնագրման սկզբունքներին համապատասխան` տեղեկությունները գաղտնագրելու անհրաժեշտության հիմնավորման պարտականությունը կրում են այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք, որոնք ստացել (մշակել) են այդ տեղեկությունները. 3. Ստացված (մշակված) տեղեկությունները գործող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում ընդգրկված չլինելու դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց պաշտոնատար անձինք իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են ապահովել այդ տեղեկությունների նախնական գաղտնագրումը ենթադրվող գաղտնիության աստիճանին համապատասխան և 10 աշխատանքային օրվա ընթացքում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել նշված ցանկը հաստատող պաշտոնատար անձին. 4. Գործող ցանկը հաստատող պաշտոնատար անձինք պարտավոր են երկամսյա ժամկետում կազմակերպել նախապես գաղտնագրված տեղեկությունների փորձագիտական գնահատումը և դրա հիման վրա որոշում կայացնել գործող ցանկում լրացում (փոփոխություն) կատարելու կամ տեղեկություններին նախապես տրված գաղտնիության դրոշմագրերը հանելու վերաբերյալ: Նախնական գաղտնագրված տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։ |