Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Ակտիվների խմբում ընդգրկվող ակտիվներին ներկայացվող պահանջները. 1. Ակտիվների խմբում կարող են ներառվել այն ակտիվները, որոնք արժեթղթավորման ֆոնդին ակտիվների վաճառքի օրվա դրությամբ ծանրաբեռնված չեն դրանց նկատմամբ երրորդ անձանց իրավունքներով ու պահանջներով և ազատ են որևէ սահմանափակումից. 2. Արժեթղթավորման ֆոնդի ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան բանկերի համար սահմանված կարգերով. 3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն, կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները: |