FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  37

Ջրի նպատակային օգտագործումը. Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։ Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում: Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո դրանք կնքում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: