FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  107

Հարցազրույց անցկացնելու համար նյութեր նախապատրաստելը.
1. Բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում՝ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցկացնելու նպատակով.
1.1. Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում միասնական համալրված ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
2. Միասնական համալրված ցուցակը կազմվում է.
    1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով անհրաժեշտ միավորները հավաքած հավակնորդների ցուցակից, իսկ եթե համալրումն իրականացվում է համալրման ենթակա տեղերի քանակով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները,
    2) գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից,
    3) վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող հավակնորդների ցուցակից.
3. Գրավոր քննությունից հավասար անցողիկ միավոր ունեցող բոլոր հավակնորդներն ընդգրկվում են համալրված ցուցակում.
4. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների համալրված ցուցակը Դատական դեպարտամենտը հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկություններ:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  107

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ հավակնորդի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների համալրված ցուցակը հրապարակելու օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Բարձրագույն դատական խորհրդի պահանջով.
6. Յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տվյալ դատավորի թեկնածուի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, կարող է հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին.
7. Հավակնորդը ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու իր կողմից կազմված ոչ ավելի, քան հինգ գրավոր աշխատանքների օրինակներ (հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ կամ այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև գիտական հոդվածներ կամ այլ աշխատանքներ) հայերեն կամ հայերեն թարգմանությամբ, որը կարող է հավաստել նրա մասնագիտական աշխատանքի փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  107

8. Միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը և սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները.
9. Հարցազրույցին մասնակցող անձն իրավունք ունի դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իր անձնական գործին: