FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  61

Թարգմանիչը, նրա իրավունքները և պարտականությունները.
1. Թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: Թարգմանիչ է նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը.
2. Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը.
3. Վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու.
4. Թարգմանիչն իրավունք ունի՝
    1) թարգմանությունը ճշգրտելու համար վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ հարցեր տալու թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց.
    2) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով՝ դատական նիստի արձանագրությանը և թարգմանության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված կատարել դիտողություններ.
    3) յուրաքանչյուր անգամ ստանալու ապացուցողական կամ վարութային այլ գործողությանը մասնակցելու համար կատարած ծախսերի հատուցում.
    4) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ.
5. Թարգմանիչը պարտավոր է՝
    1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.
    2) վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել իր որակավորումը հաստատող փաստաթղթերը.
    3) դատարանի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և վարույթին ներգրավված անձանց հետ հարաբերությունների մասին.
    4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարման վայրում, դատական նիստի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստի դահլիճը՝ առանց նախագահողի թույլտվության.
    5) թարգմանել լրիվ, ճիշտ և ժամանակին.
    6) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրությունում թարգմանության գրառումների լրիվությունը և ճշտությունը, ինչպես նաև վարույթի հանրային և մասնավոր մասնակիցներին հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  61

7) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին, եթե դրանք չեն վերաբերում թարգմանության բովանդակությանը, ինչպես նաև առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաև դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները.
    8) ենթարկվել դատական նիստի կարգին: