Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության կազմակերպման և իրականացման, ապահովագրական ընկերությունների (այսուհետ` նաև Ընկերություն), վերաապահովագրական Ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ստեղծման, լիցենզավորման, գործունեության և գործունեության դադարեցման, ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովագրության հետ կապված այլ հարաբերություններ. 2. Օտարերկրյա Ընկերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում առանց մասնաճյուղ կամ դուստր իրավաբանական անձ հիմնադրելու՝ հրապարակային օֆերտայի միջոցով ապահովագրական գործունեություն իրականացնել կարող են միայն, եթե գրանցված են այն պետություններում, որոնք հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում կնքված այն համաձայնագրերի կողմ, որոնց միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում նրանք կարող են իրականացնել միայն հետևյալ ռիսկերի հետ կապված ապահովագրություն. 1) ծովային փոխադրումների, քաղաքացիական ավիացիայի, տիեզերանավերի բացթողման, ֆրախտի (ներառյալ` ուղեկցող և սպասարկող անձնակազմը): Այդպիսի ապահովագրությունը կարող է տարածվել փոխադրվող գույքի, փոխադրող տրանսպորտային միջոցի և փոխադրումից բխող պատասխանատվության վրա, ինչպես բոլորը միասին, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած. 2) միջազգային բեռնափոխադրումների. 3) վերաապահովագրության, ռետրոցեսսիայի և վերաապահովագրության հետ կապված այլ ծառայությունների: Սույն մասում նշված ապահովագրությունն օտարերկրյա Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացվել ապահովագրական միջնորդների միջոցով կամ առանց դրանց և պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենքներին և նորմատիվ իրավական այլ ակտերին: Հայաստանի Հանրապետության տարածքի հասկացությունը սահմանվում է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 3. Սույն օրենքը չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների վրա՝ բանկային և վարկային երաշխիքների տրամադրման մասով, առևտրային կազմակերպությունների վրա՝ իրենց վաճառած ապրանքների երաշխիքային սպասարկման մասով. 4. Սույն օրենքը չի տարածվում պարտադիր սոցիալական ապահովագրության վրա, սակայն տարածվում է Ընկերությունների կողմից իրականացվող կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վրա: Ընկերությունները կարող են իրականացնել միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «սահմանված կենսաթոշակներ» սխեմայով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն. 5. «Ապահովագրական, վերաապահովագրական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ որպես ֆինանսական խմբի անդամի գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |