Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիրը. 1. Համալիր ծրագիրն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը: Համալիր ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքներն ու ուղղությունները. 2. Համալիր ծրագիրը ներառում է՝ 1) հիմնական նպատակը. 2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում իրավիճակի, վիճակագրական և այլ տվյալների վերլուծությունը, գնահատումներն ու կանխատեսումները. 3) իրականացվելիք աշխատանքների (միջոցառումների, ծրագրերի, գործողությունների) բնույթը, ծավալները, առաջնահերթությունները և ժամկետները, այդ թվում՝ ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումներ (այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված ծառայությունները), բ. հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ միջավայրային գործոնների ապահովման համար իրականացվելիք աշխատանքները, այդ թվում՝ նրանց համար ֆիզիկական միջավայրի, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության, այլ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված այլ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ գործողությունները, դ. հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպություններին տրամադրվող պետական աջակցության եղանակները. 4) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները. 5) ակնկալվող արդյունքները՝ ընթացիկ և վերջնական թիրախային ցուցանիշները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 6) սույն մասի 3-րդ կետում նշված աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը. 7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են համալիր ծրագրի համակողմանի ներկայացման համար: |