Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Լիազոր մարմինները. 1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները. 2. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու (այդ թվում՝ դատական կարգով դադարեցնելու համար դատարան դիմում ներկայացնելու) հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիազոր մարմինները կամ նրանց իրավահաջորդները. 3. Լիազոր մարմինները պարտավոր են պահպանել ծանուցում ներկայացրած անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները. 4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունն իրենց պաշտոնական կայքում հրապարակելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին. 5. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին հայտնում է համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: |