Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16.1 Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները. 1. Էլեկտրոնային համակարգերով և տեխնիկական միջոցներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16.2-16.4-րդ հոդվածներով. 2. Անմիջականորեն իրականացվող հսկողության միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով. 3. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցը ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տվյալ ֆիզիկական անձը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է), ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար). 4. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չվճարելու համար օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում են համայնքի ղեկավարը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք. 5. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները: |