Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Որսորդական տնտեսության օգտագործումը և օգտագործման համար վճարումները. 1. Որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է: Վճարումների կարգը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան պայմանագրով: Վճարները ներառում են որսորդական տնտեսության գույքի, նրա զբաղեցրած հողամասի վարձակալության, որսի ռեսուրսի օբյեկտների օգտագործման համար բնօգտագործման և դրանց հետ կապված ծառայությունների դիմաց գանձվող վճարները. 2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետության սեփականություն համարվող հողամասերում նոր ստեղծված որսորդական տնտեսություններին խրախուսելու նպատակով կարող է դրանց ազատել հողամասի վարձավճարից` հողամասի տրամադրման պահից մինչև 10 տարի ժամկետով. 3. Հողամասի նկատմամբ վարձակալության վճարներ նախատեսվում են որսորդական տնտեսության միայն անտառապատ և (կամ) այն հատվածների համար, որոնք, բացի որսորդությունից, օգտագործելի են նաև կենցաղային կամ տնտեսական այլ նպատակների համար, իսկ մյուս հատվածների համար վարձակալության վճարներ չեն սահմանվում. 4. Սույն հոդվածով սահմանված գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |