FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  58

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները.
1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են հետևյալ միջոցառումները.
    1) վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու նպատակով.
    2) զինվորական վարժանքներ (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կամ զորավարժություններ (զորախաղեր)` զինված ուժերի զորահավաքային պատրաստականության վիճակը ստուգելու նպատակով.
    3) պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում.
2. Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն.
3. Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` յուրաքանչյուր տարվա զինված ուժերի զորահավաքային պատրաստականության պլանների հիման վրա.
4. Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավումն իրականացվում է պետական լիազոր մարմնի և քաղաքացու միջև մեկ տարի ժամկետով կնքվող պայմանագրի միջոցով: Սույն մասում նշված պայմանագիրը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Քաղաքացու կողմից հաստիքով նախատեսված պարտականությունների իրականացման կարգը և պայմանները սահմանվում են պայմանագրով: Պայմանագրի ձևը և պետական լիազոր մարմնի անունից պայմանագիրն ստորագրող իրավասու պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  58

5. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին կամավոր հիմունքներով կարող են մասնակցել նաև սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ հաշվառումից հանված անձինք` պայմանագրային հիմունքներով.
6. Սույն հոդվածով սահմանված` պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: