Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 18 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ԲՈՂՈՔՆԵՐը և ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ. Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է տալ ամեն օր, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում, իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց: Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը: Դատախազին, դատավորին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբանին կամ պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը: Արգելվում է որևէ ձևով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ` իրենց իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: |