FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Լիցենզիաների գրանցամատյանի վարումը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) վարում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիցենզավորող մարմինների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյաններից.
2. Էլեկտրոնային գրանցամատյաններում նշվում են`
    1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը, բնակության վայրը և հաշվառման հասցեն.
    2) լիցենզիայի սերիան և համարը.
    3) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը.
    4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
    5) գործունեության իրականացման վայրերը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).
    6) գործողության ժամկետը.
    7) գործողության ժամկետների երկարաձգումները.
    8) տեղեկություններ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման մասին.
    9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:
    10) 3. Էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը և էլեկտրոնային գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: