Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս` ա) էներգետիկ, այդ թվում` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, բաշխող, փոխակերպող, պահեստավորող և օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների և ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում. բ) շենքերի և կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի և շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում. գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում` լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համալիրների) ու շենքերի և կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում. դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի և սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման և օգտագործման ոլորտներում. զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում` վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման և կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում: |