Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Համապատասխան նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում. Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ: Համապատասխան նախարարը` 1) կազմակերպում և վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ. 2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և որոշումներ, տալիս է ցուցումներ. 3) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամաններն ու ցուցումները. 4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին. 5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները. 6) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ: |