FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Գնումների հայտարարությունը և հրավերը.
1. Բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր.
2. Գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
    1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
    2) բաց մրցույթի ծածկագիրը.
    3) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.
    4) մասնակիցների` բաց մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
    6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
    7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.
    8) ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.
    9) հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.
    10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը և բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.
    11) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.
    12) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը.
    13) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ.
3. Գնումների հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում թղթային ձևով ստանալու հրավեր: