Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40.18 Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ սխալ տեղեկություն տրամադրելը, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման պարտականությունը չկատարելը, քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը. 1. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով. 2. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով. 3. Համայնքի ղեկավարի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ առանձնացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։ |