FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  75

ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ.
1. Հիսունից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում ստեղծվում է հաշվիչ հանձնաժողով, որի քանակական կազմը և անդամները, ինչպես նաև լիազորությունների ժամկետը սահմանվում են ժողովի որոշմամբ` խորհրդի ներկայացմամբ.
2. Հաշվիչ հանձնաժողովի կազմը չի կարող երեք հոգուց պակաս լինել: Հաշվիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել խորհրդի անդամները, Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը), Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում, կամ Ընկերության տնօրինության, վարչության անդամները, ինչպես նաև այն անձինք, որոնք առաջադրված են այդ պաշտոնների թեկնածուներ.
3. 500-ից ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում հաշվիչ հանձնաժողովի գործառույթների կատարումը կարող է դրվել Ընկերության մասնագիտացված գրանցողի վրա.
4. Հաշվիչ հանձնաժողովը որոշում է ժողովի քվորումը, բաժնետերերին և նրանց ներկայացուցիչներին բացատրություններ է տալիս ժողովում օրակարգի հարցերի քվեարկման կարգի վերաբերյալ, ապահովում է քվեարկության սահմանված կարգը և բաժնետերերի` քվեարկությանը մասնակցելու իրավունքը, իրականացնում է ձայների հաշվարկը, ամփոփում է քվեարկության արդյունքները, դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն և Ընկերության արխիվ է փոխանցում քվեաթերթիկները: