FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  18

Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը բանկերի, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից.
1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել հետևյալ անձինք.
    1) ներդրումային ընկերությունը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված ծառայությունները.
    2) ներդրումային ֆոնդի կառավարիչը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ծառայությունները՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում.
    3) կարգավորվող շուկայի օպերատորը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ծառայությունը.
    4) Կենտրոնական դեպոզիտարիան՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ծառայությունը.
2. Սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք առանց սույն օրենքով սահմանված լիցենզիա կամ թույլտվություն ստանալու կարող են մատուցել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված ծառայությունը՝ բացառապես էլեկտրոնային փողի թոքենների հետ կապված, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 9-րդ կետով սահմանված ծառայությունները՝ պայմանով, որ դրանք մատուցվում են բացառապես իր թողարկած էլեկտրոնային փողի թոքեններով.
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար սույն օրենքի 32-րդ, 33-րդ, 36-րդ, 38-41-րդ, 43-46-րդ, 75-80-րդ հոդվածներով և 9-րդ գլխով սահմանված դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց վրա՝ տվյալ անձանց կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող մասերով.
4. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված անձանց համար սահմանել ներքին հսկողության կամ ռիսկերի կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ, ինչպես նաև դրանց կառուցվածքում կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելուն ուղղված պահանջներ՝ իրենց գործունեության հետ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համատեղումից բխող ռիսկերը նվազեցնելու համար: