FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  43

Հարկային պարտավորությունը.
1. Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և (կամ) վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում սահմանված չափից ավելի արտացոլված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները՝ ավել ցույց տրված գումարների չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.
2. Օրենսգրքի 16-րդ բաժնի կիրառության իմաստով՝ հարկային պարտավորությունը ներառում է միայն հարկերի (բացառությամբ ճանապարհային հարկի, տեղական հարկերի, ինչպես նաև բնապահպանական հարկի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 8-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ), սոցիալական վճարի, բնօգտագործման վճարի (բացառությամբ բնօգտագործման վճարի գծով պարտավորության այն գումարների, որոնց համար, Օրենսգրքի 10-րդ բաժնի համաձայն, հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չէ) և հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարի, ինչպես նաև Օրենսգրքի և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և (կամ) սույն մասում նշված վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը: