Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 Շահութահարկի կանխավճարները. 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով. 2. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման նպատակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` 1) նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի մեջ չեն ներառվում (այդ գումարից նվազեցվում են)` ա. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շրջանառության հարկի գումարում առկա` շահութահարկի հաշվարկային մասնաբաժինները, ինչպես նաև հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները, բ. շահութահարկի այն գումարները, որոնց վճարումից շահութահարկ վճարողներն ազատված են Օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում, գ. շահութահարկի այն գումարները, որոնք նվազեցվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, դ. մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով` Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան հաշվարկված շահութահարկի գումարները, ե. Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված` օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները, զ. նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգմամբ կամ վերստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տարիներին են դրանք վերաբերում). |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 2) նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացված` Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվում` ճշտված) արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Սույն կետի կիրառության իմաստով` ա. սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետից հետո հարկային մարմին ներկայացված` տվյալ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների ավելացվող կամ պակասեցվող գումարները` պայմանավորված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի փոփոխությամբ (այդ թվում` եռամսյակի որևէ հաշվետու ամսվա համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում) հաշվի չեն առնվում շահութահարկի կանխավճարի մեծության հաշվարկման համար, բ. հարկային մարմնի իրականացրած ստուգման կամ վերստուգման արդյունքներով նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացվող` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի վերահաշվարկներ չեն կատարվում. 2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 3. Մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը: 5. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները` համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում. 6. Եթե հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջների խախտմամբ իրեն չի համարել ԱԱՀ վճարող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունքում տվյալ հարկ վճարողը համարվել է ԱԱՀ վճարող, ապա շահութահարկի կանխավճարն առաջին անգամ կատարվում է ստուգման ակտը կամ այլ փաստաթուղթը հարկ վճարողին ներկայացնելու օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա առաջին եռամսյակի համար, եթե տվյալ հարկային տարում հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող. 7. Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել. 2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել. 8. Հարկային տարվա ընթացքում՝ 1) բաժանման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպություններից յուրաքանչյուրը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չի կատարում. 2) առանձնացման ձևով կազմակերպության վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որից առանձնացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը, իսկ առանձնացված կազմակերպությունը կամ կազմակերպությունները վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում. 3) միաձուլման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությունը վերակազմակերպման պետական գրանցման օրն ընդգրկող հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չի կատարում. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 135 4) միացման ձևով կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում այն կազմակերպությունը, որին միացել են այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, շարունակում է սույն հոդվածով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ՝ առանց հաշվի առնելու վերակազմակերպման հանգամանքը: |