FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  272

Միկրոձեռնարկատիրության համակարգից շրջանառության հարկի համակարգին կամ հարկման ընդհանուր համակարգին անցումը.
1. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`
    1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.
    2) հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով.
2. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու ծախսերը` Օրենսգրքով սահմանված կարգով: Սույն մասի կիրառության իմաստով` միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում`
    1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշելու համար հաշվի են առնվում միկրոձեռնարկատիրության համակարգում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.
    2) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  272

3) Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված և միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան վերաբերող` վարչական, իրացման, ոչ արտադրական բնույթի այլ, ինչպես նաև ֆինանսական ծախսերը (այն մասով, որը, նույն մասի համաձայն, նվազեցվում է այն հարկային տարվա ընթացքում, որին այն վերաբերում է) համախառն եկամտից նվազեցվում են միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրվանից մինչև այդ օրն ընդգրկող ամսվա վերջը եղած օրերի` տվյալ ամսվա բոլոր օրերի կառուցվածքում ունեցած տեսակարար կշռին համապատասխանող չափով.
3. Միկրոձեռնարկատիրության համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են մինչև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելը և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում կատարված` սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ակտիվների սկզբնական արժեքները` Օրենսգրքով սահմանված կարգով: Հավելված 3 Ցանկ գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Գործունեության տեսակները 1. Բնակչության պատվերով կատարվող`
    1) կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում 2) հագուստի արտադրություն և նորոգում 3) գլխարկների արտադրություն և նորոգում 4) գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում 5) փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում 6) ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում 7) համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում 8) հեծանիվների և անվասայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում 9) տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն 10) այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն 11) թիթեղագործական գործունեություն
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  272

2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ 4. Լեզուների ուսուցման դասընթացներ 5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 8. Ստեղծագործական գործունեություն 9. Խնջույքավարների գործունեություն 10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 12. Դարբնոցային գործունեություն 13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում՝ այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը) Գ լ ու խ 57