Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9.7 Ապրանքի գնի ներկայացման կանոնները. 1. Ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է ներկայացվեն յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի՝ միավոր գինը նշելու պահանջը չի տարածվում հետևյալ ապրանքների վրա. 1) ապրանք, որի վաճառքի գինը համընկնում է միավոր գնի հետ. 2) արտադրական փաթեթավորմամբ ապրանք, որի ծավալը չի գերազանցում 50 միլիլիտրը կամ քաշը՝ 50 գրամը. 3) տարբեր ապրանքներից կազմված հավաքածու, եթե հավաքածուում ներառված յուրաքանչյուր ապրանքի արժեքային մասնաբաժինը չի գերազանցում հավաքածուի ընդհանուր գնի 90 տոկոսը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի՝ վաճառքի գինը նշելու պահանջը չի տարածվում չկշռափաթեթավորված ապրանքների վրա. 4. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չեն տարածվում սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների) վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների վրա. 5. Եթե ապրանքի իրացումը տեղի է ունենում վերջինիս սպառողական նպատակային նշանակությունից դուրս հեղուկի հետ միասին, ապա ապրանքի միավոր գինը հաշվարկվում է ըստ ապրանքի հեղուկազրկված զուտ քաշի. 6. Եթե ապրանքի իրացումը ենթադրում է նաև լրացուցիչ այլ ծառայության (առաքման, սպասարկման և այլն) մատուցում, ապա առանձին ներկայացվում է նաև այդ ծառայության վճարը. 7. Բացառությամբ ապրանքի իրացման հետ կապված լրացուցիչ ծառայության մատուցման դեպքերի, ծառայության մատուցման կամ աշխատանքի իրականացման փաթեթների դեպքում պետք է ներկայացվեն այդ փաթեթներում ներառված առանձին ծառայությունների կամ աշխատանքների գները, իսկ անհնարինության դեպքում՝ գների հաշվարկման տրամաբանությունը. 8. Սույն հոդվածի կանոնները տարածվում են նաև էլեկտրոնային առևտրային հարթակում իրացվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների վրա: |