FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

Ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու և ամփոփելու կարգը.
1. Ոլորտային ուսումնասիրությունն իրականացվում է Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրություն իրականացնելու մասին որոշմամբ, որում առնվազն սահմանվում են ուսումնասիրվող ոլորտը կամ ոլորտները և ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը.
2. Ոլորտային ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հատկորոշում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, որոշում է ապրանքային շուկայի սուբյեկտների կազմը, ապրանքային շուկայի ծավալները, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները, ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը, ուսումնասիրում է համապատասխան իրավական ակտերը, պարզում է ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների առկայությունը, ինչպես նաև ուսումնասիրում է ոլորտին կամ ապրանքային շուկային առնչվող այլ հանգամանքներ, որոնք կարող են ընդհանուր մրցակցային իրավիճակի, տնտեսական մրցակցության հնարավոր կանխման, սահմանափակման, արգելման և (կամ) սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի, ինչպես նաև սպառողների շահերի վրա ազդեցություն ունեցող այլ պայմանների վերաբերյալ եզրահանգումներ կատարելու հնարավորություն տալ.
3. Ոլորտային ուսումնասիրության արդյունքները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ: