Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 85 Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու և նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը. 1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրությանը ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Աշխատակարգով. 2. Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝ 1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ. 3. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվում է օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 68-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև Կանոնակարգի 86-րդ հոդվածով սահմանված դեպքերում: |