Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 16 Թարգմանիչը. 1. Հարկադիր կատարողը կարող է ներգրավել թարգմանչի՝ իր ձեռք բերած օտարալեզու նյութերը հայերեն թարգմանելու, ինչպես նաև կատարողական վարույթի հայերեն չիմացող սուբյեկտների հետ հաղորդակցվելու համար, եթե վերջիններս չեն ապահովում հայերեն թարգմանություն. 2. Թարգմանիչ կարող է լինել կատարողական վարույթով չշահագրգռված այն գործունակ ֆիզիկական անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուների և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով պետության հաշվին տրամադրվող թարգմանչի համար նախատեսված որակավորում. 3. Հարկադիր կատարողը նախազգուշացնում է թարգմանչին սխալ թարգմանություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով թարգմանչից: |