Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Տեղեկատվական բազայի ձևավորումը և վարումը. 1. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է` 1) գործատուներից. 2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից. 3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից. 4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից. 5) ֆինանսական կազմակերպություններից. 2. Գործատուները և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի և անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ: Լիազոր մարմինը գործատուներին և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին: «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները տվյալները տրամադրում են միայն ֆիզիկական անձի համաձայնության դեպքում. 3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 4. Գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների, գրանցման հայտի ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին տրամադրվելու կարգը, փոխանցվող տեղեկությունների ձևաչափերը, ֆիզիկական անձի կողմից համաձայնության տրամադրման կարգն ու ձևերը, ինչպես նաև տեխնիկածրագրային կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով։ |