FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  113

Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից.
1. Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների ու դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի չկատարման դեպքում դրանք ենթակա են բռնագանձման դատական ակտերի հարկադիր կատարման կարգով.
2. Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձի գույքային դրությունը, կարող է եզրափակիչ դատական ակտով նրան ազատել Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից: