Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգման կարգը. 1. Ստուգումների ընթացքում բնապահպանական պետական տեսուչն ստուգում է բնօգտագործման վճար վճարող ստուգվող սուբյեկտի կողմից կենսապաշարի օգտագործման համար վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի առկայությունը, կենսապաշարների օգտագործման համար վճարի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված լինելը, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար տրված թույլտվության, լիցենզիայի, կնքված պայմանագրի և բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը: Համապատասխանությունը պարզելու նպատակով ստուգվում են կենսապաշարի տեսակը, քանակը, օգտագործման ժամանակահատվածը և վայրը (տարածքը). 2. Կենսապաշարների տեղափոխման ժամանակ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև դրանց իրացման վայրերում բնապահպանական պետական տեսուչն իրականացնում է կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրերի ստուգում: Ստուգման ժամանակ ստուգվում է նաև վճարի հաշվարկը` անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներ կատարելով նշված հաշվարկում, ստուգվող սուբյեկտին հանձնելով հաշվարկված վճարի վճարման անդորրագիր, այնուհետև վերահսկելով, որ վճար վճարողը ապահովի հաշվարկված վճարի վճարումը. 3. Ստուգման ընթացքում առանց բնօգտագործման վճարի վճարման փաստը հաստատող անդորրագրի հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը չգերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչն օրենքով սահմանված կարգով հաշվարկում է տվյալ կենսապաշարի օգտագործման համար վճարը և վերահսկում, որպեսզի վճար վճարողն ապահովի վճարի վճարումը. 4. Ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի կենսապաշարը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափաքանակը գերազանցելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը սույն օրենքով սահմանված կարգով առգրավում է ապօրինի օգտագործվող կենսապաշարը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 5. Կենսապաշարների օգտագործման վճարի վճարման փաստը հաստատող վճարի և հաշվարկված վճարի վճարման անդորրագրերի ձևերը հաստատում է բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը. 6. Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Առգրավված բնական ռեսուրսների իրացումից կամ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցներից առաջացած գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: |