FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  44

Հայտի հրապարակումը, երրորդ անձանց դիտողությունները և առարկությունները.
1. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա դրա կայացման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը.
2. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ցանկացած անձ կարող է հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստացված դիտողության մասին պետական լիազոր մարմինը այն ստանալու օրվանից հետո գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում դիտողությունը քննարկվում է առկա նյութերի հիման վրա.
4. Հայտի հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում, ավելի վաղ ապրանքային նշանի կամ հանրահայտ ապրանքային նշանի իրավատերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պահպանվող, աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան, պահպանվող արդյունաբերական դիզայնի, անվան կամ ազգանվան, կեղծանվան, պատկերի նկատմամբ ավելի վաղ ծագած իրավունքների տիրապետողները, գրականության, գիտության կամ արվեստի պահպանվող ստեղծագործությունների նկատմամբ ավելի վաղ ծագած հեղինակային իրավունքի իրավատերերը և ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հիմքերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  44

5. Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
6. Առարկությունն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ներկայացման պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա.
7. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին դրա ստացման օրվանից հետո պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին: