Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 10 Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները. 1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները. 2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ տեսակները. 1) վաղաժամկետ կոչումի շնորհում. 2) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում. 3) «Ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչումի շնորհում. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը շնորհվում է, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը կիրառվում է «Ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանի շնորհմամբ։ Ոստիկանության ծառայողի նկատմամբ սույն խրախուսանքը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ. 5. Ոստիկանության ծառայողին շնորհվող մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը. 6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքի տեսակները ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ, բացառությամբ հասարակական կարգի պահպանության կամ անվտանգության ապահովման գործում ցուցաբերած անձնական խիզախության կամ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն կատարելու դեպքերի. 7. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների. 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակներ. 9. Ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված «շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակի կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոն զբաղեցնող ծառայողներին։ |