FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին.
2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ուղղվում է որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը կամ սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասին համապատասխան մուտքագրվում է միասնական հաշվին.
3. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը կարող է ուղղվել որևէ հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացած՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների մարմանը՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը կամ մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը՝ հարկ վճարողի կողմից համապատասխան ծրագրային հրահանգի կիրառմամբ:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

4. Եթե յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին, այդ թվում` հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով (այսուհետ` Կառավարության սահմանած չափանիշներ), համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը: Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից հետո ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (այդ թվում՝ ճշտված) առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին միասնական հաշվարկի (այդ թվում՝ ճշտված) ներկայացման օրը.
5. Յուրաքանչյուր hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային համարվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին: