FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Նախաձեռնողը և վաճառողը.
1. Նախաձեռնողը կարող է ուղղակիորեն կամ վաճառողի միջոցով վաճառել ակտիվները արժեթղթավորման ֆոնդին: Վաճառողի առկայության դեպքում վաճառողը գնում է ակտիվները նախաձեռնողից՝ արժեթղթավորման ֆոնդին վաճառելու նպատակով.
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են վաճառողին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները.
3. Նախաձեռնողը կամ վաճառողն իրավունք ունեն՝
    1) երաշխիքներ տալու ակտիվների որակի վերաբերյալ և պարտավորություն ստանձնելու` հետ գնել կամ փոխարինել երաշխիքում նշված որակական չափանիշներին չհամապատասխանող ակտիվները.
    2) հանդես գալու որպես ակտիվների սպասարկող կամ արժեթղթավորման ֆոնդի հետ շուկայական պայմաններով կնքելու ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.
    3) սույն օրենքի համաձայն` տրամադրելու վարկային գրավչության միջոցներ: