FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  35

Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը և պայմանագրով տրամադրելը. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով: Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝
    1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
    2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝
    1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները և պայմանները.
    2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների և պահանջների խախտման համար պատասխանատվությունները.
    3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները և իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ: Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ փոխանցվող սեփականություն: