Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Փորձագետը. 1. Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝ 1) հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալով. 2) առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալով. 3) ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարմանը մասնակցելով. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է վարույթն իրականացնող մարմնի կամ վարույթի մասնավոր մասնակցի կողմից։ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված օժանդակության համար փորձագետը ներգրավվում է միայն վարույթի մասնավոր մասնակցի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված օժանդակության համար` միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից. 3. Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների. 4. Քրեական վարույթին Հայաստանի Հանրապետության իրավունքի կամ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ չի ներգրավվում: |