Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 18 Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման նպատակները և սկզբունքները. 1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորման նպատակն է պահպանել պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հարաբերակցությունը, որը նպատակաուղղված է` 1) բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը. 2) ռազմական կարիքների համար պետական պատվերի արդյունավետ տեղադրմանը. 3) պետական պայմանագրի ժամանակին և որակյալ կատարման համար իրական պայմանների ստեղծմանը. 2. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորման սկզբունքներն են` 1) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման և կատարման համար բոլոր մասնակիցների շահերի իրավական ապահովումը. 2) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծախսերի նվազեցումը. 3) մատակարարման ապրանքի շահութաբերության ապահովումը. 4) գլխավոր կատարողի և կատարողի կողմից իրականացվող ծախսերի հիմնավորվածությունը. 5) հակամենաշնորհային կարգավորման միջոցների կիրառումը. 6) պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հավասարակշռության պահպանումը. 7) ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը: |