Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները. 1. Արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` 1) արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի պետական կարգավորումն ու վերահսկողությունը. 2) աստիճանական անցումը արյան և դրա բաղադրամասերի անհատույց կամավոր դոնորության. 3) հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը. 4) արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը. 5) արյան դոնորների, ռեցիպիենտների, ինչպես նաև արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մեջ ներգրավված բուժաշխատողների առողջության պահպանման և իրավական երաշխիքների ապահովումը. 6) փոխներարկումային բժշկական օգնության հասանելիության ապահովումը. 7) Հայաստանի Հանրապետությունում արյան, դրա բաղադրամասերի և արյան պատրաստուկների անհրաժեշտ քանակության ապահովումը, ներառյալ` արտակարգ իրավիճակներում. 8) Հայաստանի Հանրապետությունում սեփական ուժերով անհրաժեշտ արյան պաշարների ապահովումը: |