FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  942

Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին.
1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ.
2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ): Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով.
3. Հաճախորդի հանձնարարությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում էմիտենտ բանկը նրա առջև պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխով նախատեսված հիմքերով և չափով.
4. Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետևանք է, ապա հաճախորդի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա.
5. Ինկասո հաշվարկների հետ կապված հարաբերությունները, սույն օրենսգրքով չկարգավորված մասով, կարգավորվում են օրենքով: