Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 12 Հայաստանի Հանրապետության և ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՈՒ ՊԱՍՍԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ. Հայաստանի Հանրապետության և համայնքների ակտիվների ու պասսիվների հաշվառման նպատակով գանձապետարանն ապահովում է` ա) Հայաստանի Հանրապետության բյուջեների կատարման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պետական բյուջեի կատարման, համայնքների բյուջեների կատարման, արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծրագրերի, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների պարտքերի և պետական ու համայնքների բյուջեների կատարման ընթացքում ստանձնված պարտավորությունների մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների սահմանված կարգով ներկայացումը. բ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հատվածի վերաբերյալ պետական մարմիններից պետական հիմնարկների հաշվեկշիռների (ակտիվների ու պասսիվների), ֆինանսական հոսքերի (ներառյալ` արտաբյուջետային միջոցների գոյացման ու տնօրինման) մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը, վերլուծությունը և սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից դրանց արդյունքների ներկայացումը: |