FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  118

Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
    1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
    2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
    3) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
    4) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին.
2. Համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն.
3. Եթե ընտրության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն.
4. Եթե ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն.
5. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 9-րդ օրը: Այս դեպքում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից.
6. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած`
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  118

1) եթե քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
    2) եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել.
    3) մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում․ 4) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը մահվան դեպքում.
    5) ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան կամ լիազորություններն ստանձնելուց հրաժարվելու դեպքերում.
    6) եթե վերաքվեարկության արդյունքների հիման վրա ընտրություններն անվավեր են ճանաչվել.
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին.
8. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ.
9. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան: