Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Կազմակերպության անդամները. 1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք. 2. Անձը կարող է այդ Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ. 3. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա. 4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ. 5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից. 6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հեռացվել Կազմակերպությունից. 7. Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար: |